Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության երիտասարդների այցը ծերանոց...
2016-03-06 13:56:00

Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տ. Զգոն քահանա Աբրահամյանը, մի խումբ երիտասարդների հետ այսօր ուղևորվեցին Երևանի N1 տուն ինտերնատ: 

Երիտասարդները ծերերի համար հագուստ, քաղցրավենիք, առաջին անհրաժեշտ պարագաներ էին վերցրել իրենց հետ, ծերերի օրը մի փոքր թեթևացնելու, ուրախացնելու համար: 

Տեր Զգոնը ասաց, որ իրենց նպատակն է, որպեսզի ծերերը նախ լավ ապրեն ու մշտապես մեր ուշադրության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին լինեն: Տեր Զգոնը այս այցը Մեծ Պհաքի հետ կապեց, ասելով, որ այս Մեծ Պահքին նրանք էլ ավելի են կարևորում հատկապես այն մարդկանց իրենց այցելություններով, ովքեր դրա կարիքն ու ցանկությունը ամենից շատն ունեն: Տ. Զգոնը նաև ասաց, որ այս այցելությունները շատ կարևոր են, մի քաղցր խոսքն ու մարդկային վերաբերմունքը, որ կարող ենք մենք այս այցելության շնորհիվ փոխանցել ծերերին, շատ կարևոր է, նամանավանդ հիվանդ, անօգնական ծերերի համար: 

Ծերերը ոգևորվել էին տեսնելով երիտասարդներին, նրանց ուշադրության և հատկապես իրենց մտատանջող հարցերը բարձրացնելու համար: Ազդված էինք բոլորս... և այս այցելությունները հատկապես կարող են ուսուցողական լինել,- մեզ հետ խոսելու ընթացքում ասաց ԱՀԹ երիտասարդաց միությունների երիտասարդներից մեկը: 

Վերջում ծերերը իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին մեզ, նրանց կողքին լինելու և նրանց անտարբերության մեջ չթողնելու համար:


Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1459 անգամ