՛՛Լակմուս՛՛-ի տեղեկություններով՝ նախագահի վերահսկողական ծառայությունն սկսել է Վճռաբեկ դատարանից հետաքրքրվել ԲՀԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նելլի Ափոյանի վերաբերյալ խարդախության գործով:Այս նյութը դիտել են - 1352 անգամ
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանըպետք է բացատրի, թե ինչու է իր պալատականների հետ միասին օրենք խախտել հանուն ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության անդամ Նելլի Ափոյանի: Վերջինը, մնալով ազատության մեջ, հարյուր-հազարավոր դոլարներով ՛՛քցել՛՛ և ՛՛քցում է՛՛ մարդկանց:
Միայն մեկ գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված այս տիկինը վճռաբեկ բողոք է բերել դատարան և խնդրել արդարացնել իրեն: Վճռաբեկն էլ դատավճիռը ուժի մեջ թողնելու և Նելլիին կալանավորելու իրավունք տալու փոխարեն բողոքը վարույթ է ընդունել ժամկետի խախտմամբ՝ մոտ 2 ամիս ուշացումով: Ավելին, դատական ակտ է կայացրել սեպտեմբերի փոխարեն 2015թ-ի դեկտեմբերի 18-ին, բեկանել է ստորադաս ատյանի դատավճիռը, գործն ուղարկել առաջին ատյան, իսկ որոշումը մինչ օրս չի ուղարկել տուժող կողմին:
Դրանով վճռաբեկ դատարանը շարունակում է ոչ միայն խոչընդոտել տուժողի իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, այլ նաև նպաստել Նելլիից տուժածների ավելացմանը:
՛՛Քցելով՛՛ բարգավաճող այս տիկինը արդեն հասել է սահմանային Տավուշի մարզ: Տուրիստական գործակալության անվան տակ ՛՛ապօրինի արտագաղթի՛՛ գրասենյակ է բացել նաև Իջևանում. Մարդկանց առաջարկում է Գերմանիա գնալ ՛՛չերեզ՛՛ Չինաստան, խաբում է, գումարները վերցնում ու չի տանում: Ոմանց էլ տանում՝ թողնում է Չինաստանում, իսկ նրանց բնակարանները մնում են բանկում գրավադրված:
Ցավոք, տուժողներից ոմանք ուշ էին կարդացել մեր բազմաթիվ հրապարակումները և վերջին ամիսներին ընկել Նելլիի ծուղակը /դրանց մենք դեռ կանդրադառնանք:
Հիշեցնենք, որ ՛՛Լակմուս՛՛-ը նախկինում անդրադարձել է 2012թ-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Նելլի Ափոյանի գործերին: Դրանցից մեկով նա Կուրղինյաններից խարդախությամբ 9000 դոլար էր հափշտակել http://lakmoes.am/iravunq/571-2015-12-21-22-01-41:
Հ.Գ. Տեսնենք՝ ինչպես կվարվի նախագահի վերահսկողականը Դավիթ Ավետիսյանի՝ այս դատական ակտի հետ, որը կայացվել է Սերժ Սարգսյանի թիկունքում. այն օրը, երբ նա գտնվել է Եվրոպայում՝ միջազգային շատ կարևոր հանդիպման:
Ի դեպ, այս տարի լրանում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դ. Ավետիսյանի 65 տարին, և չի բացառվում, որ Նելլիին ազատության մեջ թողնելով վերջին ՛՛բերքահավաքն է՛՛արել: Դա կարող է տեղավորվել արդարադատության դեմ ուղղված հանցագործության շրջանակում…