2015 թվականի օգոստոսի 30-ին Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում երկու անչափահաս երեխաների միջեւ կռիվ էր եղել:
Երեխայական անհասկացվածություն, որին խառնվել էին ծնողները ու դարձրել էր մի կաթիլ մեղրի պատմությունը:
Ամիսներ առաջ տեղի ունեցած այս միջադեպի մասին մոռացել էին շատերը, սակայն մարտի 1-ին Նուբարշեն քրեկատարողական հիմնարկում արձանագրված ողբերգությունը ցույց տվեց և մեկ անգամ ևս թարմացրեց այն վերքը, որ գոյացել էր անհեթեթ պատճառաբանությամբ:
Կենցաղային մի փոքրիկ պատմությունը դարձավ ճակատագրական ողբերգություն, որն ամեն պահի կարող է մի նոր թշնամանքի սկիզբ լինել: Ինչպես Էրիխ Մարիա Ռեմարկն է ասել. «Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները…» :