Ումով են պատրաստվում փոխարինել Գասպարյանին...
2016-03-07 11:27:00

 
Մեր տեղեկություններով` քննարկվում է նաեւ ՀՀ Ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության հարցը: 

Այս պահին ամենահավանական թեկնածուն, որով պատրաստվում են փոխարինել Գասպարյանին, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն է:

Ի դեպ, մեր տեղեկություններով նա հավակնություններ է ունեցել ղեկավարելու ՊԵԿ-ը, ինչ-որ պահի գրեթե կասկած չի հարուցել նրա թեկնածությունը, սական Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով հետ է կանգնել այդ որոշումից:

Միհրան Պողոսյանի թեկնածությունը քննարկվեց նաեւ ԱԱԾ պետի պաշտոնում, հիմա էլ խոսակցություններ կան, թե նա կդառնա նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար՝ փոխարինելով ՊԵԿ նախագահ դարձած Հովհաննես Հովսեփյանին:

Որոշ տեղեկություններով, Պողոսյանի ախորժակը մեծ է եւ նա համաձայն չէ դրան, թերեւս հասկանալի է, մի մարդու , որին այդքան արտոնություններ է տրված՝ կարմիր գծեր, երկաթի բիզնես, բանանի ներկրման մենաշնորհ, պարարտանյութի ներկրում, մանկական սնունդ եւ այլն, եւ այլն, ապա հասկանալի է, որ վերոնշյալ պաշտոնը Միհրան Պողոսյանի «հագով» չէ:
 
hayeli.am
Այս նյութը դիտել են - 1362 անգամ