Իշխան Խաչատրյանի շնորհավորանքը Մարտի 8-ի՝ Գեղեցկության տոնի առթիվ....2016-03-07 13:10:00

Առանձնահատուկ սիրով և մեծագույն ջերմությամբ շնորհավորում եմ գեղեցկության գարնանային միամսյակի առթիվ:
Սիրելի կանայք եւ աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն եմ մաղթում: Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:
Մաղթում եմ ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:
Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ գեղեցկության գարնանային միամսյակի առիթով:
ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այս նյութը դիտել են - 2214 անգամ