Հայրիկյանը՝ մարդասպանի ջատագով...2016-03-07 23:22:00
Թբիլիսիում ի պաշտպանություն ուկրաինացի կին օդաչու Նադեժդա Սավչենկոյի, բողոքի ակցիա էր տեղի ունեցել «կենդանի շղթայի» տեսքով, որ ձգվել էր մինչև Վրաստանում Ռուսաստանի դեսպանատուն: Վրացիները երևի լուրջ շարժառիթներ ունեն պաշտպան կանգնելու մի մարդու, ով ռուս լրագրողների մահվան պատճառ է դարձել և այժմ հայտնվել է Ռուսաստանի իրավապահների ձեռքում: Այդ շարժառիթը կոչվում է վրացական ռուսատյացություն:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խելքը նույնպես ռուսների համար չի գնում: Միայն թե Հայրիկյանն իր ռուսատյացության շագանակները սիրում է ուրիշի ձեռքերով կրակից հանել:
Անկախության սիմվոլ Պարույրը, ով այս պահին մայրաքաղաքում չի գտնվում, իր ֆեյսբուքյան էջի միջոցով մարդկանց հրահրում է գնալ չկշռադատված քայլերի: Նա գրում է. «Երևանում չլինելս մի փոքր կաշկանդում է ինձ, բայց եթե մինչև այս պահը որևէ մեկը չի նախաձեռնել, ապա արագ տարածենք այս լուրը և վաղը մարտի 8-ին ժամը 15։00-ին բոլոր հայ կանայք թող իրենց ստացած ծաղիկները նվիրեն Նադիային և փոխանցելու համար դրանք դնեն ՌԴ դեսպանութեան առաջ։ Եթէ լուրջ բան կա նախաձեռնված, ապա պետք է պարզապես միանալ»։
Լրջության մասին հայրիկյանական պատկերացումներին մենք վաղուց ենք ծանոթ: Դա ենթադրում է կասկածելի կրակոցներ, ԿԳԲ-ի ուրվականների հետ կռիվ, բոլորին դասեր տալու առաքելություն և միշտ ջրից չոր դուրս գալու ընդունակություն: Իսկ թե այս համապարփակ ծրագրի մեջ նրա ինչին է պետք մարդասպանին պաշտպան կանգնելն ու դեսպանատունը ուրիշի ծաղիկներով ողողելը, սա արդեն, ինչպես ասում են, այլ օպերայից է: Հայրիկյանի պատկերացումներում շրջադարձային դեգրադացիայի պահ է:
Հիմա նա Սավչենկո է մեծարում, վաղն էլ կարող է ադրբեջանցի ձերբակալված դիվերսանտների համար բողոքի ցույցեր անել, հետո էլ, ով գիտի, գուցե որոշի ԻՊ գրոհայինների իրավունքները պաշտպանել` Ռուսաստանի դեմ ակցիաներ կազմակերպելով: Եվ դա հնարավոր է, քանզի որևէ տարբերություն չկա մարդկային կերպարից զուրկ գիժ Սավչենկոյի և ցանկացած գիժ իսլամիստի միջև:
Ինչ կարող ենք ասել, այդպիսին են ռուսատյացները աշխարհի բոլոր երկրներում: Նրանք միշտ զուրկ են ողջամտությունից, բանականությունից, տարրական բարոյականությունից: Նրանք Արևմուտքի նոքարներն են, նրանք կուրորեն ծառայում են իրենց արևմտյան սրբերին, ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ չկա այսօր հայ ժողովրդի համար ավելի մեծ վտանգ և սպառնալիք, քան ամերիկյան գլոբալ նախագծի իրականացումը:
shame.am
Այս նյութը դիտել են - 1670 անգամ