Ջհանգիր Լֆիկյան
Այսօր Հայաստանում տեղի ունեցավ եվրարժեքներին համապատասխան՝ Եվրոպայից ներմուծված այսպես կոչված «ֆեմինիստների» զանգվածային միջոցառումը։ Ֆեմինիստ պլատֆորմի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ Երևանի Իսահակյանի արձանի մոտից սկսեցին կանանց իրավունքների միջազգային օրվան նվիրված քայլերթ՝ անցնելով Աբովյան փողոցով մինչև Հյուսիսային պողոտա, տեղեկացնում է news.am-ը:
«Մենք պայքարում ենք, որ իրավահավասարություն սահմանվի կանանց ու տղամարդկանց միջև, վերացվեն այն խտրականություննները, որոնց բախվում է հայ կինը հենց ծնունդից: Դեռ չծնված՝ որոշում են՝ մենք ծնվենք, թե ոչ: Սելեկտիվ աբորտների թվով Հայաստանը երկրորդ տեղն է գրավում աշխարհում, իսկ ծնունդից հետո մենք ստիպված ենք լինում պայքարել կարծրատիպերի դեմ, որ մեր վզին են փաթաթում ավանդաբար»,- լրագրողներին ասել է քայլերթի մասնակիցներից ոմն Էլվիրա Մելիքսեթյանը:
Իհարկե, կարելի է ամպագոռգոռ խոսել երկար ու անընդհատ, սակայն դա իմաստ չի տալիս խոսքին: Այդ ինչո՞վ հայ կանայք հավասար չեն տղամարդկանց, այդ ի՞նչ կարծրատիպերի զոհ են նրանք: Եթե ուզում են ազատվել հայ ընտանիքի ձևից ու բովանդակությունից, էությունից ու կերպարից, թող այդպես էլ ասեն, թող հռչակեն` մենք ուզում են դառնալ եվրարժեքներ դավանող բոզեր, մենք փաթաթած ունենք ամեն ազգայինն ու ամեն ավանդականը: Բայց բոզության ազատության իրավունքի համար մղվող պայքարն ի՞նչ կապ ունի սեռերի միջև հավասարության հետ:
Ինչ վերաբերում է սելեկտիվ աբորտներին, ապա այստեղ պետությունը մեղք չունի, օրենսդրությունն անզոր է, սելեկտիվ աբորտները հայ տղամարդու ավանդական գավառական ոչխարության հետևանք են: Իհարկե, դա զարհուրելի է, սակայն պետք է խոստովանենք, որ այս խայտառակ երևույթը նույնպես կապ չունի սեռերի հավասարության կամ անհավասարության հետ:
Ընտանեկան բռնությունների մասով: Իհարկե, դրանք շատ են Հայաստանում, թեպետ չեն գերազանցում միջին արևմտյան ցուցանիշները: Իսկ եթե խոսենք անկեղծ և փոքր-ինչ բացենք փակագծերը, ապա կգանք այն եզրակացության, որ ընտանեկան բռնության հիմնական զոհերը տղամարդիկ են, այլ ոչ թե կանայք: Տվեք այս հարցը Ազգային ժողովի ցանկացած պատգամավորի, և նա կպատասխանի. այո՛, տղամարդիկ են Հայաստանում ընտանեկան բռնությունների հիմնական զոհերը: Իհարկե, ԱԺ պատգամավորները մի բան չեն, բայց աշխարհ տեսած մարդիկ են և հասկանում են նման բաներից, մանավանդ որ ամեն օր իրենց աչքի առաջ տառապում է ՀՀ թիվ 1 ընտանեկան բռնության զոհ Զուրաբյան Լյովիկը` «Չորրորդ իշխամության» Շողեր Մաթևոսյանի ամուսինը: Նման ողբերգական ճակատագրով օժտված են հազարավոր հայ տղամարդիկ, հատկապես շատ են նրանք լրագրողական հանրույթում: Եվ եթե հայ ֆեմինիստուհիները չհասկանան իրենց երջանկությունը և շարունակեն Աստծուց կրակ ուզել, ապա բացառված չէ, որ ընտանեկան բռնությունների և սեռերի միջև անհավասարության իսկական զոհերը մի քանի եվրոպական գրանտ կպցնեն Զուրաբյան Լյովիկի միջնորդությամբ ու ցույց տան նրանց, թե ինչ ասել է անհավասարություն: