Ժամանակին ով Հովհաննես Հովսեփյանի ծնոտին հարված հասցրեց և ինչու նա աշխատանքից ազատվեց...2016-03-08 20:50:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը տասը տարի առաջ` 2002-ից մինչեւ 2006 թվականը, Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում եղել է նախագահականի կադրերի վարչության պետը:
«Ժողովուրդ» այդ տարիների մամուլի հրապարակումներից հետաքրքիր իրողություններ պարզեց:
Եւ այսպես, 2006 թվականին հերթական խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանն իր խորհրդական Գառնիկ Իսագուլյանին հանձնարարել է մեկնել Արցախ:
Գործուղման ձեւակերպումը եղել է Հովսեփյանի պարտականությունը, սակայն նա դա չի արել: Արցախից վերադառնալուց հետո գործուղման հետ կապված Իսագուլյանի եւ Հովսեփյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչն ավարտվել է նրանով, որ կադրերի վարչության պետը ծնոտին հարված է ստացել:
Նա արյունոտված գնացել է Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ բողոքել Իսագուլյանից: Ի վերջո, ծառայողական քննություն է անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ Հովսեփյանը թերացել է իր պարտականություններում, ինչի համար Հովսեփյանն աշխատանքից ազատվել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
armlur.am
Այս նյութը դիտել են - 1365 անգամ