Օբաման քննադատել է Հանրապետական կուսակցության «ապոկալիպտիկ հռետորաբանությունը»
2016-03-09 09:36:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Հանրապետական կուսակցության «ապոկալիպտիկ հռետորաբանությունը» և նշել, որ իրականում ԱՄՆ-ը շատ լավ վիճակում է՝ փոխանցում է The Hill-ը։

Նրա խոսքով՝ չնայած կանխատեսումներին և գլոբալ տնտեսական անկայունությանը՝ ԱՄՆ-ում հաջողվել է միայն վերջին ամսում ստեղծել 242 հազար նոր աշխատատեղ։

Նրա խոսքով՝ ինչպես երևում է, հանրապետականների համար կա այլընտրանքային իրականություն, որում Ամերիկան գտնվում է «խորին վատ տրամադրության մեջ»։

Այս նյութը դիտել են - 1447 անգամ