Քենթակին չեղյալ հայտարարեց Խոջալուի վերաբերյալ իր իսկ ընդունած հակահայկական բանաձևը
Օրեր առաջ գրել էի, որ ադրբեջանական լոբբիստները նահանգային մակարդակում բավականին ակտիվ գործողություններ են իրականացնում, նպատակ ունենալով Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես «Ադրբեջանական Սերեբրենիցա»: Տեղեկացրել էի, որ մի քանի նահանգ, այդ թվում Քենտակին հակահայկական բանաձևեր էին ընդունել դեպքերի վերաբերյալ: Հատկանշական է, որ բանաձևի տեքստում նշվում էր նաև Ռուսակա զորքերի անունը (մի դեպքում սովետական/ռուսական, մյուս դեպքում միայն ռուսական), որոնք իբր օժանդակել են հայկական կողմին: Կարելի է ենթադրել, որ հակառուսական քամիներն էլ այստեղ փչում են թուրքական լոբբինգի կողմից և ադրբեջանցիները միանձնյա չեն գործում:
Իրականում նման բանաձևերի ընդունման վտանգը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ն նախադեպային իրավունքի վրա հիմնված պետություն է և այս օրինակը կարող է այլ նահանգների համար ևս իրավական նախադեպ ծառայել:
Ունենալով սրա քաջ գիտակցումը, ԱՄՆ հայ համայնքը, Հայ Դատի արևելյան շրջանի մեր պրոֆեսիոնալ լոբբիստներն այսօր կարողացել են հասնել նրան, որ Քենտակիի օրենսդիրը չեղյալ է հայտարարել իր իսկ՝ օրեր առաջ ընդունած հակահայկական որոշումը: