ՔՀԻ դիտորդները արձանագրել են առաջին խախտումները
2015-12-06 08:58:00

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում (Ավան և Նոր Նորք): Դիտորդները 07:30-ից ընտրատեղամասերում են:

Արդեն գրանցվել են առաջին խախտումները: Ողջ օրվա ընթացքում մենք կհրապարակենք անընդհատ թարմացվող տեղեկություններ թիվ 1 ընտրատարածքի 35 ընտրատեղամասերում հանրաքվեի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև՝ մեր դիտորդների կողմից արձանագրված խախտումները:

Այս նյութը դիտել են - 2056 անգամ