ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Նախագահի մամուլի գրասենյակից news.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար եւ այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
Մոսկվայում ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին կմասնակցի նաեւ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս նյութը դիտել են - 1715 անգամ