Մեզնից լավը դեռեւս չի առաջացել
2016-03-10 09:10:00

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովի միջեւ «գաղափարական հակասություններ» են նկատվում: Բանն այն է, որ երեկ Շարմազանովը հայտարարել է. «Մենք երբեք չենք ասում, որ Հանրապետականն ամենախելացին է: Մենք պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները, որոնք հնարավորություն կտան բարձրացնել մեր հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»:

Այնինչ՝ դեռ 2014 թ. Գալուստ Սահակյանն ասել էր. «Մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավը չկա»: Այս տարվա հունվարին էլ նա նման մեկ այլ միտք էր հայտնել. «Այնպես չէ, որ մենք բոլորս ամենաարդյունավետն ենք, պարզապես հիմա մի ժամանակաշրջան է, որ մեզնից լավը դեռեւս չի առաջացել»:

Միայն թե, կարծում ենք, շատերը համաձայն կլինեն մեր պնդմանը, որ իրականում ՀՀԿ-ն ամենավատն է»:

Այս նյութը դիտել են - 1263 անգամ