Բըրնի Սենդըզսի հաղթանակը Միչիգանում նոր շունչ հաղորդեց Սենդըրզի արշավին։
՛՛ Այս հաղթանակը նշանակում է, որ Բըրնի Սենդըրզի ընտրարշավը շարունակվում է, եւ ամերիկյան քաղաքական դաշտի հեղափոխությունը հնարավոր է՝՝,- հայտարարել էր դեմոկրատական կուսակցության թեկնածուն։
Սակայն Հիլարի Քլինթընը կայուն հաղթանակ գրանցեց Սենդըրսի հանդեպ Միսիսիպիյում։ Դեմոկրատների առաջատար Հիլարի Քլինթընը շարունակում է իր ընտրապայքարը՝ ընդառաջ հաջորդ շաբաթ 5 նահանգներում կայանալիք ընտրություններին։
՛՛ Եթե դուք վստահեք ինձ ձեր ձանը, ես խոստանում եմ օր ու գիշեր աշխատել ձեզ համար՝՝,- հայտարարել է Քլինթընը։
Հանրապետականների ընտրապայքարում առաջատարը շարունակում է մնալ ամենահակասական թեկնածու Դոնալդ Թրամփը, ով ի հակառակ իրեն ուղղված հակագովազների, բացարձակ հաղթանակ գրանցեց թե՛ Միչիգանում եւ թե՛ Միսիսիպիյում։
՛՛Բոլոր նրանք ով ինձ փորձում են վարկաբեկել պարտություն են կրում։ Ամերիկան հոգնել է քաղաքան կոռեկտությունից ՝՝ հայտարարում է Թրամփը շարունակելով իր ընտրապայքարը, հանրապետականների առաջատարի դիրքերում՝ հետեւում թողնելով Թերդ Քրուզին եւ Մարկո Ռուբիոյին։ Հաջորդ երեքշաբթի օրը կայանալիք ընտրություններում թեկնածուների ամենացանկալի մրցանակներն են Ֆլորիդա եւ Օհայո նահանգները։
Հաջորդ երեքշաբթի շատ թեկնածուների համար Սպիտակ տանը հայտնվելու հույսը կամ կշարունակվի, կամ կավարտվի։
Այս նյութը դիտել են - 1366 անգամ