Մինչ գործարար Դոնալդ Թրամփը ավելի է առաջ անցնում հանրապետական ընտրարշավը հաղթելու գործում, ԱՄՆ-ի իսպանախոս բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ քվեարկելու են ի օգուտ այլոց՝ ընդդեմ Թրամփի:
Սա Բարգոս ընտանիքի համար բավականին զբաղված ժամանակահատված է: Նրանք և նրանց եկեղեցու ընկերները մինչ Զատիկը պատրաստվում են ամենամյա բեմադրությանը:
Մինչեւ նախընտրական արշավում Թրամփի հաղթանակները Ռենե Բուրգոսը և նրա կինը՝ Մարիա Էլենա Բուրգոսը մտածում էին քվեարկել հանրապետականների օգտին.
«Ես մեր հարավային սահմանին կառուցելու եմ հսկա պատնեշ և ստիպելու եմ Մեքսիկային վճարել այդ պարսպի համար: Նրանք ուղարկում են մարդկանց, ովքեր հսկայական խնդիրներ ունեն: Նրանք ներկրում են թմրամիջոցներ, կատարում հանցագործություններ, նրանք բռնաբարողներ են...», - ասել է Թրամփը:
Այս հականերգաղթային բառապաշարը առաջ է բերում տարատեսակ զգացմունքներ իսպանախոս բազմաթիվ ամերիկացիների շրջանում:
«Ես կասեի՝ վրդովմունք, նաև՝ հիասթափություն», - ասում է Մարիա Էլենան:
«Մենք այստեղ ենք մեր լուման ներդնելու, որ այս երկիրը դառնա հոյակապ երկիր: Մենք անում ենք դա մեր աշխատասիրությամբ և արդար աշխատանքով», - ասում է Մարիա Էլենայի ամուսինը՝ Ռենե Բուրգոսը:
ԱՄՆ-ի քաղաքացի Ռենե Բուրգոսը, փախչելով Սալվադորի քաղաքացիկան պատերազմից, ժամանել էր ԱՄՆ, որպես անփաստաթուղթ ներգաղթյալ:
Լուիս Ալվարադոն հանրապետական քաղաքական խորհրդատու է.
«Ընտրաշրջանում չկա որևէ բան ավելի ազդեցիկ, քան՝ զայրացած ընտրազանգվածը», - ասել է Լուիս Ալվարադոն: Ըստ նրա, մինչ իսպանախոսները ավանդաբար քվեարկում են դեմոկրատների օգտին, ոմանք դեռ չեն կողմնորոշվել: Թրամփի հաջողությունը, ըստ Ալվարադոյի, կարող է դրդել նրանց քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին, որը դեմոկրատների առաջատարն է:
Այս նյութը դիտել են - 1226 անգամ