Հովհաննեսը դաշնակցության «փառքի» տակ դարձավ թաղապետ...
2016-03-10 10:42:00

Լավ էլի, հին ընկերներին դավաճանելն ու անցնելը, թե ինչ է տուն եմ պահում-ը դարձել է նոր ձ՞և, թե՞ սրանց համար մեկ է, ով կլինի, միայն թե հավատարիմ խաղալու ձևերն ու կանոնները ճիշտ տեղին, ժամանակին պետք է օգտագործել, ջհանդամը, թե չեն ասի՝ ես քու տիրու նանը... Տարոն Մարգարյանն այսօր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Վարդանյանին: 
Ուրեմն էս Հովհաննեսը, տարիներ առաջ ստորին վերջույթների վերջին փոքրիկ մատը՝ ճկույթը կտրում ուղարկում է նախկին ռազամական ոստիկանության շեֆին, որպես հավատարմության նշան: Հիմա, երբ Հովհաննեսը դարձավ դաշնակցական ու այժմ էլ դաշնակցության «փառքի» տակ դարձավ թաղապետ ուզում եմ հարցնել նրան՝ ապո՛ հիմա մարմնիդ, ո՞ր անդամն ես կտրել ուղարկել համապատասխան մարմնին, որպես հավատարմության նշան, որ թաղապետի աթոռ զավթեցիր... լավ էլի, ախր սիրուն չի չէ, ամո՛թ է...
 
Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 2055 անգամ