Թույլ չտանք ոտնահարել ինչպես տեղեկացված, այնպես էլ լսելի լինելու մեր իրավունքները...2016-03-11 00:29:00
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է տեղեկատվություն ստանալու կարգը, ձևերն ու պայմանները, իսկ ահա «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքը սահմանում է քաղաքացիների, ՀԿ-ների, ԶԼՄ-ների կամ այլ իրավաբանական անձանց կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների քննարկման կարգը:
Թվում է՝ ամեն ինչ հարթ է:
Սահմանված են ինչպես տեղեկատվություն ստանալու, այնպես էլ առաջարկություններ ներկայացնելու և քննարկելու կարգերը:
Սակայն…
Հատկապես հասարակական հատվածը՝ ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ, հաճախ ներկայացնում են այնպիսի գրություններ, որոնք մի կողմից պարունակում են տեղեկատվության հարցում, մյուս կողմից՝ առաջարկություններ.
Եթե…ապա-ների հաջորդականություններ (եթե այո, ապա հաջորդում է առաջարկությունը, եթե ոչ, հերթական հարցը): Հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը. Պատասխանող կողմը գրությանը պատասխանում է՝ հղում տալով օրենքներից միայն մեկին, այն էլ ինչպես իրեն է ձեռնտու. Եթե հարցմանը պատասխանելը ձեռնտու է, արագ պատասխանում են հարցմանը՝ «մոռանալով» առաջարկությունը, իսկ եթե հարցմանը պատասխանելն առաջացնում է բարդություն, խուսափում են պատասխանից՝ համապատասխան ժամկետում առաջարկության քննարկումը կազմակերպելու պատրվակով:
Լինե՛նք ուշադիր և հետևողական. Մի բան հստակ է՝ օրենքը մեր կողմն է:
Պաշտպանվե՛նք հաճախ կիրառվող հնարքից:
Իսկ եթե պայքարելու որևէ ցանկություն չունենք, ընդամենը հարկավոր է ներկայացնել մեկի փոխարեն 2 գրություն՝ մեկով առաջարկությունները, մյուսով հարցումները. Ի դեպ անգամ կարելի հարցումն իրականացնելիս հարցնել՝ արդյոք պատրաստվում են օրենքով սահմանված կարգով կազմակերպել արդեն նախորդ գրությամբ ներկայացված առաջարկությունների քննարկումը:
Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1644 անգամ