Մեդիադաշտում կա մեկ շատ պրիմիտիվ, բայց աշխատող մանիպուլյացիա, կոչվում է փորձնական փուչիկ (ռուսներն ասում են утка)...
2016-03-11 00:51:00

Nairi Hokhikyan

Ռուսական լրատվամիջոցում 2 օր առաջ հրապարակված հոդվածը ծայրահեղության հասնող աղմուկ ու անհանգստություն է առաջացրել հայկական դաշտում: Էլ Հայաստանի ռազմական գաղտնիքների հրապարակումից մինչև երկրի լիակատար կապիտուլյացիա, էլ ռազմավարական դաշնակցի կողմից հարված թիկունքին: Ամենայուրօրինակ մեկնաբանություններ, մինչդեռ ռուս վերլուծաբանի հրապարակած տվյալները առանց այն էլ հասանելի են բոլորին:


Մեդիադաշտում կա մեկ շատ պրիմիտիվ, բայց աշխատող մանիպուլյացիա, կոչվում է փորձնական փուչիկ (ռուսներն ասում են утка): Շատ սովորական քայլ է՝ հրապարակում են ոչինչ չասող ինֆորմացիա, տարածում իրենց գործընկեր լրատվամիջոցներում, և քանի որ հասարակությունները և պաշտոնյաների մեծ մասը, որպես կանոն, չունեն տեղեկացվածության տարրական մակարդակ, խուճապ է առաջանում, և արդյունքը կա:

Եթե ռուսական իշխանության մատը այս հոդվածում խառն է, ապա սա ընդամենը մի փոքրիկ, մեր ռազմական գաղտնիքների համար ոչ վտանգավոր քայլ է՝ փորձնական փուչիկ՝ հասկանալու, թե խուճապի ինչ աստիճան կառաջանա Հայաստանում և ինչպե՞ս կարձագանքի նույնքան անտեղյակ միջազգային հանրությունը:
Հնարավոր է նաև տողերի արանքում արված փոքրիկ մեսիջ՝ ուղղված ՀՀ և Ադրբեջանի իշխանություններին, դա, սակայն, այլ թեմա է:
 
https://www.facebook.com/search/top/?q=Nairi%20Hokhikyan

Այս նյութը դիտել են - 2309 անգամ