ԱՄՆ-ն կպահպանի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
2016-03-11 16:04:00

ԱՄՆ-ն կպահպանի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները նույնիսկ Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարման դեպքում:

«Եթե նույնիսկ Ռուսաստանն իրականացնի Մինսկի պայմանավորվածությունները, մենք միևնույնն է պահպանելու ենք սահամափակող միջոցառումների փաթեթը` Ղրիմի միացման պատճառով», - Կոլումբիայի համալսարանին առընթեր Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պատժամիջոցների հարցերով համակարգող Դենիել Ֆրիդը:

Ֆրիդը նշել է, որ պատժամիջոցների կիրառումն այսօր բավականին տարածված միջոց է դարձել:

«Ոմանք պնդում են, որ պատժամիջոցները ոչինչ չանելու և ռազմական գործողությունների միջև ընկած միջանկյալ տարբերակ է: Դրանց կիրառման մեթոդիկայում վերջին տարիներին փոփոխություններ են տեղի ունեցել. դրանք դարձել են ավելի մտածված ու նպատակային», - ասել է նա:

Այս նյութը դիտել են - 1270 անգամ