Վաղը՝ մարտի 12-ին ժամը 12:00-ին, մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության բացօթյա մամուլի ասուլիսը, որտեղ պաշտոնապես կազդարարվի Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից կազմակերպվող համապետական լսումների շրջայցի (listening tours) մեկնարկը:
Լսումների շրջայցը քաղաքական արշավների նոր ձեւաչափ է, որը Հայաստանում սկսում է «Լուսավոր Հայաստան»-ը:
Լսումների շրջայցի հիմնական նպատակները եւ ձեւաչափը մանրամասն կներկայացվեն մամուլի ասուլիսի ժամանակ: Ասուլիսի ավարտից հետո, կուսակցության խորհրդի անդամները կմեկնեն Գյումրի՝ մեկնարկելով համապետական արշավը
Այս նյութը դիտել են - 1879 անգամ