ԴԱՀԿ-ն «գարշոկ» է վաճառում, այն էլ փորձում է «աճուրդով» վաճառել
2016-03-12 09:09:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի դադարում հանրությանն ուրախացնել: Պարզվում է՝ այժմ էլ ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել մանկական զուգարանակոնք, կամ այլ կերպ ասած՝ «գարշոկ»:

Բայց պարզվում է՝ «գարշոկն» օգտագործված է եւ գտնվում է «Մետեքսիմ» մաքսային պահեստում: Իսկ արժեքն էլ կազմում է 375 դրամ: Կարելի է կարծել, թե ինչ-որ մեկի վերջին ունեցվածքը եղել է այդ «գարշոկը», սակայն ԴԱՀԿ-ն այն էլ է խլել ու փորձում է «աճուրդով» վաճառել»:

Այս նյութը դիտել են - 1975 անգամ