ՀԱԿ-ը հրաժարվել է աջակցել Նիկոլ Փաշինյանին
2016-03-12 09:12:00

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով, որտեղ առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, ՔՊ-ն ՀԱԿ-ի հետ բանակցում էր հանձնաժողովներում իր տեղերը ՔՊ-ին զիջելու հարցով:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի բանակցությունները, սակայն, հաջողություն չեն ունեցել»:

Այս նյութը դիտել են - 1561 անգամ