Օբամա. Իշխանությունները ծայրահեղ դեպքերում պետք է կարողանան մուտք ունենալ քաղաքացիների սմարթֆոններ
2016-03-12 00:59:00

ԱՄՆ նախագահ Օմանան հայտնել է, որ բջջային սարքերը պետք է այնպես պատրաստվեն, որ իշխանությունների համար դրանցում պարունակվող անձնական տվյալները հասանելի լինեն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ահաբեկչությունը կանխելու կամ հարկային օրենսդրությունը կատարելու համար, հայտնում է Gazeta -ն, վկայակոչելով Reuters–ը:

Նշում են, որ չնայած ամերիկացիները պաշտպանում են քաղաքացիական ազատությունները, Օբաման կողմ է, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում որոշակի միջամտությունը հնարավոր լինի:

ԱՄՆ նախագահը արտաքին միջամտություններից պաշտպանված սմարթֆոնները համեմատել է «գրպանային շվեյցարական բանկերի» հետ:

  Օբաման սակայն հրաժարվել է մեկնաբանել Apple -ի նկատմամբ ՀԴՎ-ի պահանջները, որոնք վերաբերում են Սան Բերնարդինոյի հրաձգի iPhone-ը արգելափակումից հանելուն: 

Այս նյութը դիտել են - 1608 անգամ