Մինչ որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե իրենք բոլորը չարենցասեր են, իրական չարենցասերները այցելել էին նրա անունը կրող հուշարձան...2016-03-13 01:38:00
Այսօր` մարտի 13-ին, Չարենցի ծննդյան օրն է:
Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին` Կարս քաղաքում:
Հանճար, որի մասին կգրվեն դեռևս ուսումնասիրություններ, մենագրություններ, կպաշտպանվեն թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, բայց թվում է` նա անսպառ է, ամեն անգամ ընթերցելիս` նորովի ես բացահայտում հանճարին:
Բայց մենք արդյո՞ք միշտ ենք մեծարում մեր հանճարներին, ցավալի է, բայց այսօր ամեն ինչ խառնվել է իրար:
Չարենցի արձանի մոտ էին հավաքվել նաև աշակերտներ, ուսուցիչներ, չարենցագետներ եւ պարզապես Չարենցի արվեստի երկրպագուներ:
Միջոցառման ընթացքում ներկաները ծաղիկներ դրեցին «Ամբոխները խելագարված»-ի մոտ, Երևանի մի շարք դպրոցների աշակերտներ արտասանեցին Եղիշե Չարենցի բանաստեղծություններից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Այս նյութը դիտել են - 1355 անգամ