ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Օհայո նահանգում միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպը կապել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։
Միլիարդատեր թեկնածուի ելույթի տեսանյութում երեւում է, որ երբ անհայտ անձը փորձում է մոտենալ ամբիոնին, ԱՄՆ գաղտնի գործակալության աշխատակիցները օղակ են կազմում Թրամփի շուրջը։
ԱՄՆ գաղտնի գործակալության աշխատակիցները, ըստ Թրամփի, հրաշալի աշխատեցին՝ կանգնեցնելով այդ «մոլագարին»։ «Նա կապ ունի ԻՊ-ի հետ եւ պետք է բանտարկվի»,-գրել է Թրամփն իր Twitter-ում։
Այս նյութը դիտել են - 1866 անգամ