Եթե հայրը չփոխեր ազգանունը, այժմ ՊԵԿ-ի նախագահին կդիմեին Հովհաննես Ճուկլինյան ազգանունով...
2016-03-13 03:42:00

Եթե հայրը չփոխեր ազգանունը, այժմ ՊԵԿ-ի նախագահին  կդիմեին   Հովհաննես Ճուկլինյան ազգանունով
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը արմատներով Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Վազաշեն գյուղից է:

Հովհաննես Հովսեփյանը ծնվել է Իջեւան քաղաքում, միջնակարգ դպրոցն ավարտել Վանաձորում:

Հովհաննես Հովսեփյանի հայրը՝ Աշոտ Հովսեփյանը, երբ զբաղեցնում էր Նոյեմբերյանի միլպետի պաշտոնը, կրում էր Ճուկլինյան ազգանունը: Հետագայում ընտանիքը փոխել է ոչ բարեհունչ ազգանունը:

2008թ. Հովհաննես Հովսեփյանը եւ Ռուսաստանում բնակվող նրա գործարար եղբայրը՝ Հակոբը, սահմանամերձ Վազաշենի կենտրոնում՝ ճանապարհի եզրին, կառուցել են մեծ կոթող: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանից «Ժողովուրդը» հետաքրքրվեց` որքանով է Հովհաննես Հովսեփյանը կապված Վազաշենի հետ:

Գյուղապետն ասաց, որ Հովսեփյանները սահմանամերձ Վազաշենում հայրական տուն ունեն, Հովհաննես Հովսեփյանի մայրը եւ հորաքույրը պարբերաբար Երեւանից եւ Վանաձորից այցելում են գյուղ:
Գյուղապետը հայտնեց, որ Հովսեփյան եղբայրները գյուղում ամեն նորածնի տրամադրում են 100 հազար դրամի չափով օգնություն:

Մենք հետաքրքրվեցինք, թե այդ նվիրատվությունը Հովսեփյան եղբայրներից ո՞րն է կատարում: Գյուղապետի խոսքերով՝ նրանք միասին են, եւ երբեւէ չի տարբերակվել, թե եղբայրներից որն է օգնում: 
 
armlur.am
Այս նյութը դիտել են - 1759 անգամ