Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը մեզանից յուրաքանչյուրը չի ենթարկվի բոգոների եւ ֆառերի կամայական հաշվեհարդարին...2016-03-13 14:15:00
Այսօր հայտնի է դարձել, որ երեք օր առաջ Երևան քաղաքում, օրը ցերեկով իր անձնական մեքենայից առևանգվել եւ երեք օր շարունակ դաժան ծեծի է ենթարկվել վարդենիսցի Արման Խչեյանը (ազատամարտիկ Հեբոյի որդին): Նրա հետ հաշվեհարդար են տեսել Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող Բոգո եւ Ֆառ (Արթուր Սարգսյան) մականունավոր գծատերերի կամակատարները:
Պահանջը՝ այսուհետ դադարեցնել անձնական մեքենայով ուղևորափոխադրումը Վարդենիս-Երևան եւ հակառակը: Միայն այսօր առավոտյան դաժանաբար խոշտանգված Արմանին հաջողվել է վերադառնալ Վարդենիս, որը բորբոքել է վարդենիսցիների զայրույթը:
Վերջիններս այսօր կեսօրին փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ թույլ չտալով երթուղայիններին ուղևորներ տեղափոխել:
Ո՞ւր է տանելու այս ամենաթողությունը: Ո՞վ է պատասխան տալու այս միջադեպի եւ բազմաթիվ նմանօրինակ նախադեպերի համար: Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը մեզանից յուրաքանչյուրը չի ենթարկվի բոգոների եւ ֆառերի կամայական հաշվեհարդարին...
Աննա Մնոյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 11828 անգամ