Ձեզ հավաքել են մի տեղ ու թամքել...
2016-03-13 14:20:00

Դուք դեռ չեք հասկանում, որ ձեզ հավաքել են մի տեղ ու թամքել... 
Շատերին թվում է մարդու մասին ճոռոմաբանեցին, ուրեմն պաշտպանեցին մարդուն, կանգնեցին նրա կողքին, իրականում այդ ճոռոմաբանություն 
դուրս տվողները վճռական են տրամադրված, որտեղ վճռական առաջ են տանում միմիայն սեփական շահը: 

Ամեն մարդ խոսում է իր կուսակցության շահերից:

Ինչքան կարելի է կռանալ, նոքյարի տեղ օգտագործվել, չհասկացա՞ք, որ ձեզ հավաքել են մի տեղ ու թամքել...

Լավ մինչև երբ կարելի է ենթարկվել, այն, որ երբևէ ստրկատիրական կարգեր չեն եղել մեզ մոտ, հիմա ստրկատիրական կարգեր են մշակվում և շատ լայն թափով առաջ են տանում: Իշխանությունը տապալել է բոլոր տեսակի ոլորտները...

Ու ամենասարսափելին այն է, որ մարդու մտքի վրա են աշխատում... Ամեն բան խրախճանքի է վերածվել, խրախճանք` սթափության փոխարեն... Մեր ձեռքում դեռ թղթե շերեփներ են, մեզ այո՛, երկաթե շերեփներ են պետք...

Հիշե՛ք... Ու քանի դեռ մենք մեր ներսում թույլ ենք տալիս, որ հայը իր երկրը լքի, թույլ ենք տալիս, որ իշխանությունը ՍՍ-ի ձեռամբ մեզ կոտրի, թուլացնի, նույն տեղում պտտվելու ենք... այո՛, ոչ մի շարժում առաջ...

Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1654 անգամ