«Աստված Օրհնի Ամերիկան. ես սիրում եմ այս երկիրը»...2016-03-13 15:46:00
Անձամբ չեմ տեսել, բայց պատկերացնում եմ ...
Եթե ասենք Տարոն Մարգարյանը որոշի ինչ-որ ռեստորանում հաց ուտի, ապա, կգնա ամբողջովին սևացրած ապակիներով մեքենայով, որ դրսից չերևա՝ վարորդի ու մի քանի թիկնապահների ուղեկցությամբ, հետո ռեստորանում շուքով կնստի՝ առանց ժողովրդին՝ հասարակ մահկանացուներին, ուշադրության արժանացնելու, թիկնապահները կկանգնեն գլխավերևում, թիկնապահների թիկնապահներն էլ հաստ վզերով և ճարպոտ փորերով կշրջեն տարածքում, թիկնապահների թիկնապահների թիկնապահներն էլ փողոցում կշրջեն, քաղաքում էլ պարետային ժամ կհայտարարեն։
Երեկ երեկոյան մի բացօդյա ռեստորան մտանք։ Ազատ սեղան այդ պահին չկար, մի զույգ մեզանից առաջ կանգնած՝ սպասում էին։ Տղամարդը գրկել էր կնոջը՝ քամուց պաշտպանելու համար։ Քիչ անց մեզ՝ սպասողներիս, տեղավորեցին իրար կողք ազատված սեղանների։
Սպասող զույգը Արա Նաջարյանն էր՝ կնոջ հետ ( Գլենդել քաղաքի քաղաքապետը)։ Չուներ ոչ մի թիկնապահ, ոչ մի հեծելազոր, ոչ մի սևացրած ապակիներով մեքենա, ոչ մի թթված դեմք, ոչ մի ճարպի հոտ արձակող ապերոներ, ոչ մի, ոչ մի .... Հասարակ, համես, ժպիտը դեմքին, սիրալիր բոլորի հետ։ Հայերից շատերը ճանաչելով՝ մեկը հեռվից ձեռքը թափահարելով, մեկը մոտիկանալով ձեռքով բարևելուց, ստանում էին քաղցր ժպիտ, անուշ խոսքեր։
Ամուսինս հարցրեց նրա որպիսությունը, այնքան սիրալիր պատասխան տվեց, հարցրեց նրա անունը, ապա իմ անունը, գրպանից հանեց իր այցեքարտը և առանց այլևայլի ասաց «Եթե իմ կարիքը զգաք, եթե կարող եմ մի բանով օգնել՝ դիմեք ինձ»։
Հետո ամեն մեկս մեր համար ճաշեցինք, ծիծաղեցինք, զրուցեցինք, ոչ մենք էինք փշերի վրա, որ մեր յուրաքանչյուր վայրկյանը զգոն լինեինք պաշտոնավոր մարդու ներկայությամբ, ոչ նրանք էին փշերի վրա՝ մեզ նման «հասարակ մահկանացուների» կողքին ճաշելուց։
Ինչ եմ ուզում ասել, սիրում եմ էլի էս երկիրը, հո զոռով չի ( շատերը հիմա ինձ դավաճան անվանեցին, շատերն էլ, ասեցին՝ «Շուտ գնայիր, շուտ զարգանայիր»):
"God Bless America" I truly love this country !!!
Հայարփի Քարամյան
ԱՄՆ
Այս նյութը դիտել են - 2264 անգամ