ՀՀ Ազգային ժողովից, որտեղ բազմել են թե՛ Բուռնաշը, թե՛ Լֆիկը, և ընդհանրապես` ի՞նչ սպասենք այս երկրից:
2016-03-14 18:54:00

Հայ պառլամենտարիզմի ամենավառ անհատականություններից մեկը` պրն Բուռնաշը, որին նաև Աշոտ Աղաբաբյան են ասում, որն արդեն տևական ժամանակ չի գնում Ազգային ժողով, որովհետև նեղացել է հարազատ կուսակցության լիդերների վերաբերմունքից, հարցազրույց է տվել news.am-ին:

Հարցազրույցը, բնականաբար, դատարկություն է, ինչպեսև ինքը, բայց մի հանճարեղ միտք կա այնտեղ, որը պետք է լուսաբանել:

 

Մասնավորապես, պրն Բուռնաշն ասում է. «1-ին դասարան գնացել եմ Դանիել Վարուժանի անվան դպրոցում, որտեղ հայրիկս ուսմասվար էր, իսկ հետո նշանակվեց 112 դպրոցի տնօրեն: Հորս դպրոցում սովորած աշակերտներից այսօր շատերն են կայացել և անհատականություններ դարձել՝ Սամվել Ալեքսանյան, Վահան Զատիկյան և այլն»:


Թե ինչ և ինչպիսի չափորոշիչներով է Բուռնաշը մարդկանց գնահատում` դժվար է ասել: Եթե օրենսդիրի անդամը Սամվել Ալեքսանյանին, որի իսկական անունը Լֆիկ Սամո է, համարում է «կայացած անհատականություն», ապա ի՞նչ մենք ակնկալենք ՀՀ Ազգային ժողովից, որտեղ բազմել են թե՛ Բուռնաշը, թե՛ Լֆիկը, և ընդհանրապես ի՞նչ սպասենք այս երկրից:


Ոչ մի բան: Եվ դա էլ անում է ողջ հայ ժողովուրդը Հայաստանի տարածքում: Այսքա՛նը:

 shame.am

Այս նյութը դիտել են - 1362 անգամ