Արամ Դանիելյանի «անցկացնելու» գործն իր վրա է վերցրել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը կամ նույն ինքը` Ֆլեշ Բարսեղը..
2016-03-14 21:56:00

 «Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի «անցկացնելու» գործն իր վրա է վերցրել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը կամ նույն ինքը` Ֆլեշ Բարսեղը:

Սովորաբար Հրազդանի հետ կապված գործերը Բեգլարյանը վստահում է իր փեսային՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսայիմ հսկողության վարչության պետ, ծագումով հրազդանցի Սամվել Սանամյանին: Հրազդանի քաղաքապետի նախորդ ընտրություններում եւս Ա. Դանիելյանին օգնել են նույն Ֆլեշ Բարսեղն ու նրա փեսան:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո Դանիելյանը, որպես փոխհատուցում, Ֆլեշ Բարսեղին հողատարածքներ կամ քաղաքի հաշվեկշռում գտնվող անշարժ գույք է տալիս: Նախորդ ընտրություններից հետո, օրինակ, Ծաղկաձոր մտնող ճանապարհի ձախ հատվածում «Արարատ» անունով ռեստորան բացվեց: «Ժողովուրդ»-ը փորձեց Բարսեղ Բեգլարյանից մեկնաբանություն ստանալ վերը բերված լուրերի առնչությամբ, սակայն ապարդյուն»: 

Այս նյութը դիտել են - 1286 անգամ