Ինչու՞ է մեր իրականությունը գորշ, անկատար, հուսաբեկ...
2016-03-14 22:29:00
Արամ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 

Ֆեյսբուքյան հարթակից Հայաստանում օգտվում է 560 հազար քաղաքացի /անցյալ դեկտեմբերի 2-րդ կեսի տվյալ է/: 

Գումարեք նաև աշխարհասփյուռ հայ օգտատերերին, որոնց ստույգ թիվը, պիտի կարծել, ոչ ոք չգիտի:

Երեկ, երևի, ամեն երկրորդն անդրադարձել էր Չարենցին: Այն, որ լրահոսը խցանվել էր բանաստեղծի մանավանդ չափածոյից, նրա մասին ներբողներից, ոչինչ, թեև չափի զգացումն էլ կարևոր է:

Հարց՝ եթե այդչափ շատ են Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Սևակի, Կոմիտասի, Մինասի, Փարաջանովի, Փելեշյանի, մյուս-մյուսների արվեստի երկրպագուները, տիրական ու վիթխարի է նմանների ազդեցությունը, ինչու՞ է մեր իրականությունը գորշ, անկատար, հուսաբեկ, որտե՞ղ են կաղապարվում հազար-հազար հաճկատարները, ցուցարար բռնոտող «մենթերը», սափրագլուխները, կաշառատուներն ու կաշառակերները, մարդասպաններն ու մարդատյացները, ձևամոլներն ու անձնապաշտները, հայերենամոռներն ու հայրենուրացները...
Այս նյութը դիտել են - 1583 անգամ