Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորի կողմից ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը սահմանել որպես զանցանք և պատժել կարգազանց պատգամավորներին: Նախագծի հեղինակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցավով արձանագրեց, որ իր պատգամավորական տարիներին սա միակ նախագիծն է, որն ընդունվում է Ազգային ժողովի կողմից: «Ես չէի պատկերացնում, որ իմ հեղինակած նախագիծը, որը կընդունվի, կվերաբերվի ՀՀ ԱԺ կարգազանց պատգամավորներին: Կարծում էի` լուրջ դերկատարություն ունեմ, բայց դե, այսպես է ստացվել: Բոլորի համար այս օրինագիծն ընդունելի է, որովհետև համաձայնեցրեցինք»,- ասաց նա:
Այս նյութը դիտել են - 1354 անգամ