Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք նրանց մասնագիտությունը, աշխատանքային գործունեությունն ու հայտարարագրած ունեցվածքը։
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան.
Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:
Ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:Հայաստան տեղափոխվելուց հետո չի աշխատել:
Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը բարեգործական աշխատանք է ծավալում արվեստի եւ առողջապահության ոլորտներում: Ռիտա Սարգսյանը հանդիսանում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, ինչպես նաև` «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի մասին տեղեկությունները շատ քիչ են։
Միակ տվյալը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նրա կողմից հայտարարագրած ունեցվածքն է, որը միլիոնների է հասնում։
Ջուլիետտա Աբրահամյանը հայտարարագրել է 210 մլն դրամ, 2 մլն 670 հազար դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 45 մլն դրամ։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը Ժաննա Աղաբաբյանն է։ Վերջինս Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է։ Տիկին Աղաբաբյանի հայտարարագրում նշված է, որ ունի 123 մլն 433 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմում է 27 մլն 615 հազար դրամ։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կինը Լիլիթ Դավթյանն է։ Նա ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։ Լիլիթ Դավթյանը ղեկավարում է Henaran.am կայքն ու համանուն մամուլի ակումբը։
Լիլիթ Շարմազանովը հայտարարագրել է 4 մլն 907 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 907 հազար դրամ։ Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ
Այս նյութը դիտել են - 3203 անգամ