Հիվանդը հրաժարվել է գնալ հիվանդանոց և ստորագրել է բժշկական թերթիկի վրա...
2016-03-15 21:25:00

Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է

Ես՝  Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի բժիշկ Մանկաբարձ Գինեկոլոգ Արամ Աշոտովիչ Սարգսյանս խնդրում եմ բոլոր համապատասխան մարմիններին մեր հարգելի բժիշկ Վահրամ Անդրեասյանին, անհապաղ հետ կանչել աշխատանքի: 

Նրա նման բարձր կարգի մասնագետների կարիքը հայ ազգը շատ ունի:

Հիվանդը կամովին հրաժարվել է, սա էլ փաստը՝ հիվանդի խոսքը: Բժշկի հեռանալուց հետո, տարեց մարդը այդտեղ հավաքված քաղաքացիներին ասում է, որ ինքը չի ցանկանում ոչինչ անել՝ ոչ նստել, ոչ հիվանդանոց գնալ:

Նա նաեւ ստորագրում է բժշկական թերթիկի վրա, որ հրաժարվում է գնալ հիվանդանոց:

Վերոնշյալ բժշկի արտահայտության պատճառով բուժաշխատող չեն հեռացնում. «... Արի գոնե նստի: Հազար մարդ կա ստեղ, հո դու խայտառակ չե՞ս: Չե՞ս գալիս հիմա հիվանդանոց: Հավեսդ չունեմ»:

Հերիք է անտեսեք բժիշկներին ու հուսահատե՛ք, թողեք թող հանգիստ մեր աշխատանքը կատարենք:

Գոնե թև ու թիկունք լինեք մեզ, ոտնահարում եք մեր իրավունքները և ոչ միայն չեք հարգում բժիշկներին ՝ այլև թշնամություն եք սերմանում...

Հետևյալ վերնագրով նյութ` Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Երեւանի Սիրահարների այգում «Շտապօգնության» բժիշկը վատառողջ քաղաքացու հետ կոպիտ ու անհարգալից է խոսում:

Հույսով եմ խնդրանքս չի մերժվի... Կանխավ շնորհակալ եմ.

Հարգանքներով՝ Բժիշկ Մանկաբարձ Գինեկորոգ Արամ Աշոտովիչ Սարգսյան


Այս նյութը դիտել են - 13623 անգամ