ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շախմուրադյանին դուր չի եկել օրենսդիր աշխատանքը. «Հրապարակ»
2016-03-15 22:28:00

«Հրապարակ» թերթը գրում է. 

ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շախմուրադյանին թերևս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը, նա արդեն երկու օր է՝ ժամը 12։00-ի գրանցումից հետո խրամատը վազքով լքողներից առաջ է «թռնում» դահլիճից։


Ընդհանրապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո ՀՅԴ-ական պատգամավորները երկար չեն մնում ԱԺ դահլիճում։


Ի դեպ, խորհրդարանում դեռևս ընդդիմադիր կարգավիճակը պահպանող դաշնակցականներն իրենց պահվածքով արագությամբ նմանվեցին իշխանության ներկայացուցիչներին։ ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը երեկ հրաժարվել է մեր լրագրողի հարցերին պատասխանել՝ նրան ուղղորդելով մամլո խոսնակի մոտ:

 
Այս նյութը դիտել են - 1271 անգամ