Տհաճ միջադեպից հետո, բժիշկ Վահրամ Անդրեասյանը կլքի՞ Հայաստանը....2016-03-16 00:59:00
Մարտի 4-ին , «Սիրահարների այգում» շտապօգնության բժշկի հետ կապված միջադեպը համացանցի բումն էր:
Քննադատությունների հեղինակները մոռացել էին կարևորագույն հանգամանք, իսկ մինչև բժշկի «Գալիս ես արի, չես գալիս ջհանդամին գաս» արտահայտությունը ի՞նչ է եղել հիվանդի և բժշկի միջև՝ տեսանյութում տեղադրված չի եղել:
USArmenianews.com-ը կապ հաստատեց բժիշկ Վահրամ Անդրեասյանի հետ: Խոսակցության ընթացքում ուշագրավ էր այն հանգամանքը, որ այդ օրը, րոպեների տարբերությամբ նույն հիվանդին սպասարկել էր նաև շտապօգնության մեկ այլ խումբ, որին ստորագրությամբ հետ էին ճանապարհել:
Բժիշկը պառկած տղամարդուն ցույց է տվել առաջին բուժօգնություն, չափել է ճնշումը , որն, ի դեպ , եղել է նորմալ, լսել է նաև սրտի աշխատանքը:
Չնայած պառկած տղամարդու կոպիտ ու ոչ հարգալից խոսքերին` բժիշկ Վահրամ Անդրեասյանը կատարել է իր պարտականությունը :
Ագրեսիվ տղամարդը հենց սկզբից տեսնելով բժշկին` արձագանքել է, «...թե ով է Ձեզ կանչել, որ եկել եք , ես բժշկի կարիք չունեմ, թողեք պառկեմ էլի»:
Նյութ տարածողը պառկած հիվանդի խոսքերը չի ձայնագրել , հասկանալի է, որ այն դժվար թե ընթերցող հավաքեր: Պարզ է, նյութի հեղինակը՝ կայքերի հերթական ընթերցող հավաքելու էժան տարբերակն է ընտրել:
Քննադատություններին ի պատասխան , մեջբերենք հայտնի իմաստուն խոսքը՝ «...երբ արդար դատավորը լսում է երկու կողմերին էլ»:
Այն հարցին, թե իրո՞ք , հնարավոր է , որ այդ միջադեպից հետո, բժիշկ Վահրամ Անդրեասյանը լքի Հայաստանը, նա պատասխանեց.
- Բազում առաջարկներ եմ ունեցել , ու հիմա էլ ունեմ, բայց մերժմանս հիմնական նպատակն այն է, որ երեխաներս մեծանան ու դաստիարակվեն Հայաստանում:
Կարծում ենք, որ այսուհետ բժիշկ Վահրամ Անդրեասյանի մասին մնացած խոսակցություներն ավելորդ են…
Այս նյութը դիտել են - 1669 անգամ