Թրամպը պատրաստվում է խայտառակել և մրցավազքից դուրս թողնել Քլինթոնին...
2016-03-16 02:43:00

Մելոր Ստուրուա

 Ամերիկյան ամսագիրը «մերկացրել» է Քլինթոնի լեսբոսյան տարփանքն ու լրտեսությունն ընդդեմ ԱՄՆ-ի

«Թրամպը կջախջախի Հիլարիին ՀԴԲ գաղտնի ապացույցների օգնությամբ։ Նա մեղադրվում է լեսբոսյան սիրո, արտասահմանից կաշառք ստանալու, ԱՄՆ-ի դեմ լրտեսության մեջ։ Այսպիսի ազդագրերով սենսացիոն նյութ է հրապարակել National Enquirer-ը՝ ուղղված Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ։


National Enquirer-ի հրապարակման մեջ ասվում է, որ ՀԴԲ աշխատակիցներից մեկը Դոնալդ Թրամպին է հանձնել «կեղտոտ թղթապանակ» Հիլարի Քլինթոնի դեմ, «որի պարունակությունը կարող է խափանել նրա արշավը դեպի Սպիտակ տուն»։ «Դոսյեն» «մանրամասն դրվագներով» ներկայացնում է Հիլարիի լեսբոսյան սիրային արկածները, ինչպես նաև պարունակում է Միացյալ Նահանգների դեմ նրա լրտեսության մասին ապացույցներ։


ՀԴԲ փաստաթղթերը, ըստ ամսագրի, վկայում են նաև արտասահմանյան պետություններից և գործարարներից կաշառք վերցնելու մասին, ինչով զբաղվել է Քլինթոնը՝ նախագահ Օբամայի աշխատակազմում պետքարտուղար եղած ժամանակ. «ԱՄՆ ղեկավարությունում կան խմբակցություններ, որոնք հասկանում են, որ Դոնալդ Թրամպը միակ ընտրությունն է, որը կարող է փրկել Ամերիկան և չեզոքացնել այն վնասը, որը նրան հասցրել է Օբաման վերջին ութ տարիների ընթացքում։ Ահա թե ինչու այս պլանը կհանձնվի հենց Թրամպին։ Այս սպանիչ տեղեկատվությունը հաստատ երաշխավորում է, որ նա կստանա հաղթաթուղթ համընդհանուր ընտրություններում Հիլարիին հաղթելու համար»։


Ամսագիրը գրում է, որ պայթյունավտանգ թղթապանակը ներառում է Հիլարիի լեսբոսյան կենսակերպի մասին մանրամասներ և անգամ նրա սիրուհիների ազգանունները։ Փաստաթղթերում կան նաև «դատապարտում առաջացնող» ապացույցներ, թե ինչպես է Հիլարին խախտել օրենքները լրտեսության մասին։ Նա, իբր, օգտվել է անձնական չգաղտնիացված սերվերից՝ պետքարտուղար եղած ժամանակ։ Նրա որոշ առաքումներ սեփական էլեկտրոնային փոստից գերգաղտնի տեղեկատվություն են պարունակել երկրի ազգային անվտանգության վերաբերյալ։


Այնուհետև National Enquirer-ը գրում է, որ ՀԴԲ նյութերը շուտով կհաստատվեն նաև Քլինթոնի շտաբի նախկին աշխատակից Բրայան Պեգլիանոյի կողմից, որն օգնում էր նրան տեղադրել նրա էլեկտրոնային փոստի անձնական սերվերը։ Ըստ ամսագրի՝ Պեգլիանոն իր տնօրինած տվյալները կհանձնի ՀԴԲ-ին, հենց որ վերջինից իմունիտետ ստանա։ «Նա տոննաներով այդ կնոջը վարկաբեկող կեղտ ունի պահած»,- բացականչում է հոդվածագիր Ջիմ Նելսոնը։


ՀԴԲ թղթապանակը տեղեկատվություն է պարունակում նաև այն մասին, թե ինչպես է Հիլարին նվիրատվություններ ընդունել արտասահմանյան դոնորներից իր ամուսնու գլխավորած Քլինթոնի հիմնադրամի համար։ Թղթապանակում ընդարձակ թղթաբանություն կա այն հոնորարների մասին, որոնք ստացել է Հիլարին, ներառյալ կես միլիոն դոլար մի ինչ-որ ռուսական ներդրումային բանկից։ Փաստաթղթերի համաձայն՝ այն կառավարությունները և ֆինանսական հաստատությունները, որոնք այդքան շռայլորեն վճարել են Հիլարիի ելույթների համար, նրանից որոշակի արտոնություններ են ստացել։


«Թրամպի ընկերությունը կարող է ջախջախել նրան այդ տեղեկատվության օգնությամբ։ Թղթապանակում այնքան ապացույցներ կան, որ նա պարզապես փախչելու տեղ չունի։ Նրան չի օգնի նույնիսկ Օվալաձև կաբինետի արձագանքը։ Սա Դեմոկրատական կուսակցության ամենավատ մղձավանջային երազն է»,- իր «մերկացումներն» ամփոփում է ամսագիրը։


Ի՞նչ կարելի է ասել National Enquirer-ի՝ դեղին մամուլի դրոշակակրի այս սենսացիոն հրապարակման առիթով, որը հանրապետականների, իսկ հանրապետականների շարքում էլ՝ Դոնալդ Թրամպի կողմից է։ Մնացածը մի բուռ կիսասուտ է. թե՛ Հիլարիի լեսբոսյան տարվածությունները, թե՛ նրա հսկայական հոնորարները, թե՛ նրա կողմից էլեկտրոնային փոստը ոչ միայն անձնական նպատակներով օգտագործելը։ Կարելի է ասել, որ հանրապետական կոնգրեսը քիչ բանով է տարբերվում National Enquirer-ի դեղին էջերից։


Հիլարիին ուղղված մեղադրանքներ պարունակող հոդվածով ամսագիրը հրապարակվել է մարտի 15-ի երկրորդ «սուպերերեքշաբթիից» տառացիորեն մեկ օր առաջ։ Նրա հրատարակիչների հաշվարկը պարզ է՝ National Enquirer-ի ընթերցողները՝ տնային տնտեսուհիներն ու թոշակառուները, Հիլարիի «գործունեության» մասին ասեկոսեների ֆոնին կարող են իրենց համար վճռել՝ չկապվել նրա «արատավորված հեղինակության» հետ և քվեարկել դեմոկրատական մրցակցի՝ սենատոր Բերնի Սանդերսի օգտին, որին Թրամպը հույս ունի մի մոտեցումով գետին տապալել։

 Աղբյուրը՝ МК.RU 

shame.am

 

Այս նյութը դիտել են - 1445 անգամ