ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկան և մշտական գողական, բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեցող Յուվեցի Կարոն (Կարո Կարապետյան) հունվարի 26-ին սնանկ է ճանաչվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով: Պատգամավոր Կարո Կարապետյանի պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է մայիսի 12-ին Վեդիի դատարանում:
Բանն այն է, որ պատգամավորին պատկանող Շահումյանի գինու-կոնյակի գործարանն անցյալ տարի խաղող է մթերել քաղցրաշենցիներից, և քաղցրաշենցի 450 ընտանիք դեռևս չի ստացել հանձնած բերքի գումարը: Իսկ երեկ՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Քաղցրաշեն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, խաղողի մթերման գումարները չտալու հետ կապված՝ փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը՝ պահանջելով իրենց գումարները:
Ինքը՝ Կարո Կարապետյանը, հայտարարել է, որ թեև գործարանի տարածքն իրեն է պատկանում, սակայն այն վարձակալել է Ավետիք Սարգսյանը, որն էլ գյուղացիներից խաղող է մթերել: Սա մարդկանց «քցելու» արդարացման ամենապարզունակ ձևն է, որին էլ դիմում է Յուվեցի Կարոն:
Ուղղակի ափսոսում ես, որ հայ գյուղացիները, հատկապես քաղցրաշենցիները, իրենց զայրույթն ուղղում են ոչ ճիշտ հասցեով: Մի՞թե դժվար էր գալ Երևան, բռնել Յուվեցի Կարոյի վզից և բռնի ուժով վերցնել իրենց հասանելիք գումարը: Դժվա՞ր էր օկուպացնել դրան պատկանող տարածքները, բնակելի վայրերը, մի խոսքով՝ այն ամենը, ինչից կարող էր փող դուրս գալ: Ո՞վ կկանգներ Յուվեցու կողքին՝ նրա ընկերնե՞րը, թե՞ ոստիկանությունը: