Վարդան Օսկանյանը 2008 թ. Երեւանում կատարված իրադարձությունների հանցագործներից ու կամակատարներից է: Այս մասին մարտի 16-ին լրագրողներին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք չմոռանանք, թե ով ով է: Եթե նույնիսկ Վարդան Օսկանյանը որոշի նոտարիուսով փոխել անուն ազգանունը, դա դեռ չի նշանակում, որ նա նույն Վարդան Օսկանյանը չէ, որը 2008 թ. մարտի 1-ին ՀՀ նախագահի նստավայրում մահապատիժներ էր հրապարակում: Երբ ես ասում եմ «ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում» դա եւ՛ Վարդան Օսկանյանին է վերաբերում, եւ՛ Սերժ Սարգսյանին, եւ՛ Արթուր Բաղդասարյանին, եւ՛ Տիգրան Թորոսյանին, եւ՛ Հովիկ Աբրահամյանին,եւ՛ Ռոբերտ Քոչարյանին, եւ՛ Սամվել Ալեքսանյանին,եւ՛ Գագիկ Ծառուկյանին ... Էլ ո՞ւմ անունը չեմ տվել: Ես ինձ համար բացառում եմ մարտի 1-ի հանցագործների ու կամակատարների հետ որեւէ համագործակցություն: Իսկ Օսկանյանին, կներեք, ես թե՛ աառաջինների, թե ՛երկրորդների շարքին եմ դասում»
Ընդդիմադիրի խոսքով ինքն այդ վերաբերմունքը չէր փոխել նաեւ 2012թ, երբ խորհրդարանում քննարկում էին՝ Վարդան Օսկանյանին կալանավորելու որոշումը: Դա առաջին կետերից մեկն էր, որի շուրջ Նիկոլ Փաշինյանի ու «Հայ ազգային կոնգրեսի» միջեւ տարաձայնություններ էին ծագել: «Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ: Եվ թող ոչ մեկը հույս չունենա, որ չի մտնում այդ «ոչ ոքի» մեջ»,- ամփոփել է պատգամավորը:
Այս նյութը դիտել են - 1233 անգամ