Փողային հարցերում Օսկանյանի նախկին կյանքն այնքան էլ անբասիր չէ,,,
2016-03-16 15:56:00

Պարզվում է, որ կան մարդիկ, ովքեր մի քիչ ավելին գիտեն Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին, քան Օսկանյանն ինքը: Դրանցից մեկն էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն է, որի տեղեկացվածության աստիճանն արդեն իսկ հուշում է, որ նա ևս պատրաստվում է տեղ գրավել նորաստեղծ կառույցում: Ահա հենց այս ԲՀԿ-ականն էլ հավաստիացնում է, թե Օսկանյանին շուտով կմիանան շատ հանրահայտ դեմքեր:

 

Եթե Ստեփան Մարգարյանը հանրահայտ ասելով նկատի ունի իրեն, դա առանձնապես տպավորիչ չէ: Իսկ եթե խոսքն այլոց մասին է, ապա պիտի նկատենք, որ հանրահայտության տարբեր աստիճաններ գոյություն ունեն: Օրինակ, պոռնոաստղ Քիմ Քարդաշյանը բավական հանրահայտ է: Սակայն նրա հայտնի լինելը հազիվ թե բարերար ներգործություն ունենա Օսկանյանի կուսակցության վրա, թեև, ի՞նչ իմանաս: Հաշվի առնելով, թե նախկինում ինչ մարդկանց հետ է շփվել Օսկանյանը, Քարդաշյանն այդ ֆոնին բավական մխիթարիչ լույսով է ներկայանում:


Եվ քանի դեռ հանրահայտների ցանկն ամբողջությամբ հրապարակված չէ, Ստեփան Մարգարյանին հիմա մնում է միայն ասել. «Կուսակցության մեջ կլինեն մարդիկ, որոնք կլինեն ճանաչված, բայց միևնույն է՝ կուսակցությունն ինքը պետք է ճիշտ բացատրի՝ ինչ է ուզում ինքը: Եթե ճիշտ բացատրեց, խնդիրները, մարտահրավերներն ու դրանց ուղղությամբ լուծումները ճիշտ դրեց, ես վստահ եմ, շատ լուրջ կոնսոլիդացիա կլինի»:


Հայաստանի ներքաղաքական կյանքին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր մեկը գիտե, որ այստեղ լուրջ կոնսոլիդացիաները ձևավորվում են լուրջ ֆինանսական միջոցների շուրջ: Իսկ քանի որ փողային հարցերում Օսկանյանի նախկին կյանքն այնքան էլ անբասիր չէ, հիմա նրա յուրայինները փորձում են դա մեկնաբանել այլ տեսանկյունից, այսինքն՝ մղվում են դեպի համեմատությունների դաշտը: Իսկ այս դեպքում համեմատելին դառնում է Ծառուկյանը: «Գագիկ Ծառուկյանի ֆինանսական ահռելի միջոցներով հիմնադրված ԲՀԿ-ի անցած ճանապարհը չի կրկնվելու Վարդան Օսկանյանի կուսակցության դեպքում»,- Օսկանյանի անունից խոստանում է Մարգարյանը՝ քար նետելով այն բոստանը, որտեղից տարիներ շարունակ քաղցրահամ պտուղներ են քաղել ինքն ու նորաստեղծ կուսակցության ատենապետը: Ու հենց այս ճանապարհով էլ նրանք քայլելու են դեպի առաջիկա մարտահրավերները:

shame.am

Այս նյութը դիտել են - 1232 անգամ