Մի քանի օրից Սերժ Սարգսյանը պատրաստվում է այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Կիպրոսի համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով, ի թիվս այլ միջոցառումների նախատեսվում է մեծ հանդիպում «Լույս» հիմնադրամով ԱՄՆ-ում սովորող ուսանողների եւ ամերիկահայ գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, ինչը նաեւ ուսանողներին հնարավորություն կընձեռի շփվել միմյանց հետ, ստեղծել մասնագիտական եւ ակադեմիական կապեր եւ գործընկերություն:
Այս նյութը դիտել են - 1642 անգամ