Շմայսի հերթական բոցերը Ազգային ժռղովում... 2016-03-16 16:42:00
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր թեժ վեճ եղավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) միջև:
Նիկոլ Փաշինյանը արագաչափերի թվի ավելացման վերաբերյալ հարց էր ուղղում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Նա արձանագրեց, որ արագաչափերի ու տուգանքների թիվը ավելանում է, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը չի նվազում, այնինչ Սերժ Սարգսյանը խոսել էր 70 տոկոս նվազման մասին:
«Ես ուզում եմ հարցնել՝ Սերժ Սարգսյանն ընդհանրապես կոմպետենտ է, թե կոմպետենտ չէ, որովհետև Ծառուկյանի մասին հայտարարություն է անում, երեք ամիս հետո ասում է՝ ըտենց չէ, ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հայտարարում է, հետո պարզվում է այդպես չէ»,- նշեց Փաշինյանը:
Բուռն կերպով հակադարձեց Շմայսը, ով Փաշինյանին «համբալ» ու «դիշովկա» անվանեց: Նրանք սկսեցին գոռգոռալ ու միմյանց վիրավորանքներ հասցնել: «Համբալը դու ես, դիշովկեն դու ես, արա»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Կողմերին դժվարությամբ հանդարտեցրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Տեսանյութը armlur.am-ի -