Ոստիկանության Երեւանի տարբեր բաժանմունքներ մարտի 15-ի երեկոյան շուրջ 120 քաղաքացիներ են տարվել:
news.am-ին հայտնի է դարձել, որ նրանք թաղային հեղինակություններ են, քրեական դեմքեր:
Եղել են նաեւ խուզարկվողներ, որոնց մոտ հայտնաբերվել է թմրանյութ եւ սառը զենք:
Տեղեկությունը news.am-ի հետ զրույցում չհերքեցին նաեւ ոստիկանությունից, սակայն մանրամասներ չհայտնեցին:
Լրատվության ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նման միջոցառումներ մշտապես իրականացվում են:
Ամենայն հավանականությամբ, սա հաջորդել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախօրեի խորհրդակցությանը, որի ժամանակ ոստիկանապետը հայտարարել էր, որ պատերազմ է հայտարարում կրիմինալ աշխարհին:
Այս նյութը դիտել են - 1360 անգամ