Րաֆֆի Հովհաննիսյանը պատռեց քվեաթերթիկով ծրարը
2015-12-06 11:27:00

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նորք Մարաշի 10/16 հանրաքվեի տեղամասի քվեախցիկներից մեկում քվեարկելուց հետո, մոտեցավ քվեատուփին, պատռեց քվեաթերթիկով ծրարը և գցեց քվեատուփը:

«Հանուն Հայաստանի Հանրապետության», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հովհաննիսյանն իր այդ մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էր` ասելով, որ դա իր պայքարն է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ:

Slaq.am - Լրատվական աղբյուր
 
Այս նյութը դիտել են - 1795 անգամ