Հայ-ամերիկյան հարաբերություններ: ՀՀ երեք նախագահների այցերը ԱՄՆ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ-ում
Փորձել եմ տեղեկություններ հավաքել և ներկայացնել հայ-ամերիկյան հարաբերույթունների զարգացման դինամիկան: Շնորհակալ կլինեմ, եթե լրացուցիչ տեղեկություններ տրամադրվեն, որոնց մասին չեմ նշել:
• ԱՄՆ-ն ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 25-ին՝ երբ Կաթոլիկ աշխարհում և ԱՄՆ-ում նշվում է Սուրբ Ծննունդը:
• Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի հունվարի 7-ին՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ծննդյանը հաջորդող առաջին աշխատանքային օրը:
• ԱՄՆ-ն առաջին պետություն է, որ դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել Հայաստանում:
• Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ՀՀ 3 նախագահներն ու պաշտոնատար այլ անձնինք (վարչապետեր, արտաքին գործերի, պաշտպանության և այլ նախարարներ) տարբեր մակարդակի այցերով եղել են ԱՄՆ-ում: Այդ այցերը կրել են երկկողմ բնույթ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասով, կամ բազմակողմ բնույթ՝ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի շրջանակներում: Նույնիսկ եթե այցերը եղել են ՄԱԿ՝ այլ ոչ թե ԱՄՆ, ապա միևնույնն է երկկողմ շփումներ ԱՄՆ գործընկերների հետ եղել են, ուստի հարկավոր է անդրադառնալ բոլոր այցերին:
Այսպիսով,
• Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման տարիներին ԱՄՆ է այցելել մեկ անգամ՝ 1994-ին:
• Ի տարբերություն բոլոր հաջորդող այցերի, առաջին նախագահի այցը եղել է պաշտոնական, իսկ արարողակարգի առումով պարունակել է պետական այցի մի շարք բաղկացուցիչներ:
• Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանն իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ԱՄՆ է այցելել 3 անգամ՝ 1999-ին, 2000-ին և 2001-ին:
• Հայաստանի երրորդ և գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ԱՄՆ է այցելել 6 անգամ` 2010, 2011, 2013, 2014թթ, 2015-ի մայիսին և սեպտեմբերին, չհաշված այս ամսվա վերջին Միջուկային անվտանգության համաժողովին մասնակցելու ԱՄՆ նախագահ Օբամայից ստացված այցի հրավերը:
• Սերժ Սարգսյանը ԱՄՆ այցելել է նաև պաշտպանության նախարարի և վարչապետի կարգավիճակով:
• Վարչապետի պաշտոնում ամենաշատ այցեր ԱՄՆ ունեցել է Տիգրան Սարգսյանը՝ 3 անգամ:
• ԱԳ նախարարի պատոնում ամենաշատ այցերը ԱՄՆ ունեցել է Էդվարդ Նալբանդյանը՝ շուրջ երկու տասնյակ այցեր:
ԱՄՆ-ից Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան գործադիր պաշտոնյաները եղել են հետևյալ գործիչները.
• ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը Հայաստան է այցելել1992 թվականին:
• Պաշտպանության քարտուղար Ռամսֆելդը Հայաստան է այցելել 2001 թվականին:
• ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Հայաստան է այցելել 2010 և 2012 թվականներին:
• Ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուն Հայաստան է այցելել 2015-ի ապրիլի 24-ին:
Իհարկե երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը չի կարող այցերի քանակով պայմանավորվել, սակայն այցերի քանակն ու մակարդակը, ինչպես նաև տարբեր թեմաների շուրջ տեղի ունեցած բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները հաշվի առնելով ԱՄՆ նախկին դեսպան Հեֆֆերնը հայտարարեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այդքան բարձր մակարդակի վրա չեն եղել, որքան նախագահներ Օբամայի և Սարգսյանի օրոք:
Վստահ եմ, որ պետության հաջորդ ղեկավարի՝ ՀՀ վարչապետի օրոք այս դինամիկ աճը նույնպես պահպանվելու է: