Այո, համաձայն եմ՝ ՕԴԻՑ ՓՈՂ է, բայց ոչ թե մեզ ու ձեզ համար, այլ հենՑ իրենց՝ հեռուստաընկերության ու կապի ծառայության համար...2016-03-17 01:34:00
Մի քանի շաբաթ առաջ ընկորոջս զայրույթն իրեն հասցրել էր կաթվածի շեմին: Ռուսական հեռուստաալիքներից մեկի խելքին էր ընկել և որոշել էր փող աշխատել :Օդից փող՝ հենց այսպես էլ կոչվում է հաղորդաշարը:
- Զանգեցի իրենց ասած համարով,- զայրույթը չթաքցնելով պատմում է ընկերս,- ասում են՝ սիրով ձեր զանգն ընդունված է, սպասեք ձեր հերթին:
Ասում եմ, թե ես պատասխանը գիտեմ:Ասում են՝ դուք հերթի մեջ եք, համբերեք:
Համբերում եմ, բայց հաղորդավար կիսամերկ ռուս աղջիկը խոսում է ու խոսում, պահանջում, որ հեռուստադիտողներն ակտիվ լինեն, էկրանին գրված գումարը իրենց է սպասում, որ...Իսկ էկրանին գրված է 25.000 ռուբլի:
Ռուսական լուրջ գումար:Մտքումս վերածեցի դրամի, սկսեցի ծախսել:
Պատասխանը ասեմ՝ շահում եմ:Ալլո, ալլո,-ընկերս, դերի մեջ մտած, շարունակում է պատմել,- գոռում եմ, բայց բանի տեղ դնող չկա:Հանկարծ մեկը նորից հանդիմանում է, որ իմ հերթը չի հասել, ասում եմ՝ հաղորդավարը խնդրում է, որ ակտիվ լինենք, ես էլ ակտիվ եմ, էլ ո՞նց ակտիվանամ:Ո՞վ է լսում, բանի տեղ դնող չկա:
Զայրացա, անջատեցի հեռախոսը: Մի քանի օր հետո կոմունալ վարձերն եմ մուծում, տեսնեմ ԱՐՄԵՆԹԵԼԻ ցուցակներում ունեմ 10.000 դրամի հեռախոսի պարտք:
Վաղուց էի ուզում ընկերոջս պատմածը գրել, բայց չէր ստացվում: Եվ հանկարծ առիթն ինքն իրեն ներկայացավ:
Նույն հաղորդաշարը՝ ՕԴԻՑ ՓՈՂ , հայտնվել է հայկական հեռուստաեթերում:
Կզարմանայի, որ չընդօրինակեին:Ընդօրինակողն էլ Հ2 է: Երիտասարդ տղայի չվերջացող, իր կարծիքով համոզիչ խոսքը, որ կուտ տալու տպավորություն է թողնում, անտանելի է:
Կոչ եմ անում իմ հայրենակիցներին չխաբնվել, չհատնվել ծուղակում:
Սպարտակ Ասոյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 5470 անգամ