Ծաղկազարդին նվիրված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում2016-03-17 17:22:00
Ծաղկազարդին նվիրված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում
Մարտի 20-ին նշելու ենք մեր Եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը` Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողները կարող են առանց պահքը խախտելու` հաղորդվել: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Մանուկների օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում երեխաների համար մի շարք միջոցառումներ են կազմակերպվում:
Տոնի առթիվ մանկապարտեզներում ու դպրոցների կրտսեր դասարաններում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Արդեն ավանդույթ է ձևավորվել, որ Ծաղկազարդին նախընթաց շաբաթվա ընթացքում թեմի քահանաներն այցելում են նրանց և օրհնության կարգ կատարում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը:
Մարտի 18-ին՝ 11.00-ին, Նուբարաշենի Ս.Նահատակաց եկեղեցում կկատարվի մանուկների օրհնություն: Եկեղեցու բակում նախատեսվում է հ.95 դպրոցի սաների միջոցառումը` նվիրված Ծաղկազարդին:
Մարտի 19-ին Ս. Ղազարոսի հարության հիշատակության առթիվ Մալաթիայի Ս.Աստվածածին և Բյուրավանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների համայնքներն ու երիտասարդաց միությունները ուխտագնացություն կունենան Արմավիրի թեմի սրբի անունը կրող եկեղեցի:
Մարտի 19-ին՝ 14.00-ին, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միությունը Ս. Զատկի տոնին նախընթաց Արբաթ համայնքի դպրոցում ինտելեկտուալ խաղ կկազմակերպի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հովվության տակ գտնվող գյուղերի դպրոցների միջև:
Մարտի 20-ին` հավարտ Ս. Պատարագի, Մանուկների օրհնության կարգից զատ մի շարք եկեղեցիներում նախատեսվում է երեխաների համար կազմակերպել կավճանկարչության մրցույթներ, ազգային խաղեր և համերգային ծրագրեր:
Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում երիտասարդաց միության կողմից կավճանկարչություն, ազգային խաղեր կազմակերպվեն, կլինի նաև եկեղեցու խմբակների աշխատանքների ցուցահանդես- վաճառք:
Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու բակում նախատեսվում է երեխաների համար կկազմակերպել նկարչություն թղթերի վրա, կավճանկարչություն, խաղեր, կլինեն նաև հեքիաթի հերոսներ:
Երևանի Ս.Հովհաննես եկեղեցու բակում կիրականացվի Էրեբունի համայնքի հոգևոր դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում նախատեսվում է վարչական շրջանի մանկապարտեզների և տարրական դասարանների երեխաների համար կազմակերպել կավաճանկարչություն:
Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցու բակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների սաները:
Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կկազմակերպվի կավճանկարի մրցույթ, համայնքի անդամները փուչիկներ կնվիրեն եկեղեցի այցելած երեխաներին:
Վեդու Ս.Աստվածածին եկեղեցու բակում Վեդու կկատարվի երեք մանկապարտեզի սաների օրհնություն, եկեղեցու երիտասարդաց միության կողմից պատրաստված պսակների օրհնություն; Եկեղեցու բակում ելույթ կունենա Սիսավանի պարային համույթիը: Ծաղկազարդի տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագին կմասնակցեն զինվորներ:
Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցու բակում երիտասարդաց միության կողմից կավճանկարչության մրցույթ, ազգային խաղեր կկազմակերպվեն: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր:
Արտաշատի Ս.Հովհաննես եկեղեցու բակում երիտասարդաց միության կողմից կավճանկարչության մրցույթ, ազգային խաղեր կկազմակերպվեն: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր:
Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու բակում մանկապարտեզների սաների համար կավճանկարչություն կկազմակերպվի:
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում կավճանկարչության մրցույթ կկազմակերպվի:
Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում Մանուկների օրհնության կարգից հետո օրհնված խաչեր կբաժանվեն բոլոր փոքրիկներին:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու բակում համերգային ծրագիր կկազմակերպվի: Ուրախ ժամանցը համայնքի, կիրակնօրյա դպրոցի և մանկատան սաների համար կշարունակվի մանկական սրճարանում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Այս նյութը դիտել են - 1638 անգամ