Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի հարցով զայրացել է Գալուստ Սահակյանի վրա...
2016-03-17 21:20:00

Hayeli.am-ի տեղեկություններով ՀՅԴ-ին կոլալիցիոն պորտֆելներ տալու փուլում, նախագահի մոտ տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ, այս առնչությամբ մտահոգություն է հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: 

Նա նշել է, որ ՀՅԴ-ին կառավարական պորտֆելներ տալու հետ կապված կարող է ներհհկ-ական դժգոհությունների առիթ դառնալ, ինչը խիստ զայրացրել է նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահի զայրույթն այս առումով թերևս հասկանալի է, քանի որ ինքը հավանաբար լուծում է քաղաքական գլոբալ խնդիրներ, իսկ նրա թիմակիցները առաջ են քաշում կուսակցական նեղ շահեր:

Վերջին օրերին տարածված խոսակցությունները, թե բուժման նպատակով արտերկրում գտնվող Գալուստ Գրիգորիչը վերադառնալուց հետո կարող է այլևս իր պաշտոնում չմնալ, պայմանավորված են նաև նշված իրողությամբ:
Այս նյութը դիտել են - 1351 անգամ