Ոստիկանությունը վերացնում է «Ճշտի օֆիսները»...
2016-03-17 22:21:00



Այն որ ՀՀ ում դատարանների և նրանց կայացրած վճիռներից դժգոհ են գրեթե բոլորը դա հաստատված փաստ է:

Քաղաքացին իր հայցով դատարան դիմելուց մեծ մասաբ բավարարում չի ստանում , իսկ եթե ստանում էլ է , ապա դա տարիներ է տևում :Բավարարման դեպքում էլ պարզվում է ,որ պատասխանողը գույք չունի և բուն իմաստով հայցվորը ունենալով բավարարված հայց փաստացի քցվում է:

Դատարանների այս անմխիթար վիճակը բերում է նրան , որ ՀՀ ում զարգանում են այսպես ասած «Ճշտի օֆիսները» :

Դատարաններից հիասթափված քաղաքացին դիմում է կրիմինալին:Վերջիններս պահանջվող գումարի 50 % վարձատրությամբ արագ լուծում են հարցերը:

Կրիմինալի կողմից գումարներ ստանալու ընթացքում տեղի են ունենում հանցագործություններ , քանի որ ուժաային ճանապարհով գումար ստանալը դա չի կարող չուղեկցվել բռնությամբ , շորթումով , ծեծով և այլն:

Արդյունքում քաղաքացիական դատարանների վատ աշխատանքի հետևանքով կրիմինալը հարստանում և հզորանում է և երկրում արդեն ստեղծվել է ՀՀ Դատական համակարգի այլնտրանք ,որոնք որ կոչվում են «Ճշտի օֆիսներ»:

«Ճշտի օֆիսներ» կան գրեթե ամեն թաղում ՀՀ տարածքում գործում են համակարգված:

Հատկանշական է , որ կրիմինալը բացել է իր գրասենյակները և հանցագործ աշխարհի ներկայացուցիչները այնտեղ ուղղակի գնում են աշխատանքի:

Վատ է նաև այն , որ «Ճշտի օֆիսով» անցած քաղաքացին հաղորդում չի տալիս և բուն իմաստով Ոստիկանությունը առանց տուժողի բողոքի գործառույթ չի իրականացնում , մնում է միայն օպերատիվ տեղեկատվությունը:

Հենց այս իրավիճակն էլ վերջնականապես լցրեց ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համբերության բաժակը և վերջինս օրերս պատերազմ հայտարարեց կրիմինալին:

Արդյունքում Ոստիկանության Երեւանի տարբեր բաժանմունքներ մարտի 15-ի երեկոյան շուրջ 120 թաղային հեղինակություններ և քրեական դեմքեր են բերման ենթարկվել , որոնք որ բուն իմաստով հանդիսանում են «Ճշտի օֆիսներ» -ի աշխատակիցներ:

Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են անօրինական զենքեր և թմրանյութ:

Բուն իմաստով Ոստիկանության սկսած գործառույթը օրենքի պահանջ է , սակայն որպեսզի այն իրոք հաջողությամբ պսակվի պետք է ձևափոխվի նաև դատական համակարգը , որը կբացառի երկրում «Ճշտի օֆիսներ» — ի վերածնունդը:
armcrimenews.com
Այս նյութը դիտել են - 1340 անգամ